Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբերհարձակման. թիրախը ԵՔՀ միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որ․ վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։

Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։

Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները:

Leave a comment