Սիզրանի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել. Սամարայի մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260521/sizrani-vra-ukrainakan-atsneri-hardzakman-hetevanqvov-2-mard-e-mahacel-samaraji-marzpet-102424219.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93678965_251:0:2982:2048_1920x0_80_0_0_1496d29d38dee7f3c72f08a6ef3028eb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, սամարա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մահ

ռուսաստան, սամարա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մահ

Բաժանորդագրվել

Մարզպետը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սիզրանի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

«Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ներով գրոհում են Սիզրանի վրա։ Ցավով հայտնում եմ` թշնամու անմարդկային գործողությունների պատճառով երկու մարդ է զոհվել։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին։ Կան նաև վիրավորներ։ Հնարավոր ողջ օգնությունը ցուցաբերում ենք», – գրել է մարզպետը տելեգրամյան ալիքում։

Նա հիշեցրել է, որ արգելվում է ԱԹՍ–ների և դրանց կիրառման հետևանքների նկարահանումը, լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումը։

«ԱԹՍ–ների բեկորներին մոտենալը վտանգավոր է։ Հայտնաբերելու դեպքում պետք է զանգել թեժ գիծ` 112 հեռախոսահամարին», – հավելել է մարզպետը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment