«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա կոշտ մարդ է, բայց նրա հետ ոչ ոք չունի այնպիսի հարաբերություններ, ինչպես ես։
Կարծում եմ՝ նա իսկապես դաշնակից է։ Ոմանք կասկածում են դրանում, բայց ես համարում եմ, որ նա գերազանց դաշնակից է, եւ իր ժողովուրդը նրան հարգում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Երկու երկրների առաջնորդների զրույցի մասին Անատոլիական գործակալության հաղորդագրության մեջ ասվում է.
«Նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային հակամարտությունում կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգումը Թուրքիան դիտարկում է որպես դրական իրադարձություն եւ կշարունակի աջակցել կառուցողական նախաձեռնություններին։
Թուրքիայի առաջնորդը վստահություն է հայտնել, որ հնարավորություն կա կողմերի միջեւ տարաձայնությունները կարգավորել խելամիտ մոտեցման հիման վրա։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ կայունության հաստատումը Սիրիայում կարեւոր նվաճում կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Միաժամանակ նա շեշտել է, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը Սիրիային։ Նա նաեւ անդրադարձել է Լիբանանում իրավիճակի սրման կանխարգելման անհրաժեշտությանը։
Նախագահ Էրդողանը նաեւ նշել է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստությունը շարունակվում է եւ գործադրվում են անհրաժեշտ ջանքերը, որպեսզի այն բոլոր առումներով հաջող անցնի»։
Թրամփը Էրդողանին «գերազանց դաշնակից» է համարում
Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։