«Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ ինչի՞ ձեր տղաները չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի»․ ՊՆ նախարար

«Դավադիր բորենու նման սպասել են հարմար պահի կամ հրահանգի, որ թիկունքից հարվածեն մեր պետությանը, մեր ժողովրդին: Թույլ չենք տալու»,- այսօր Վանաձորի հանրահավաքի ժամանակ ընդդիմությանը անդրադառնալով ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի ելույթի առանցքում ընդդիմությունից հատկապես «Ուժեղ Հայաստանն» էր․ «Իրենց ուժեղ Հայաստան հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է Լոռիում: Ուրեմն դրանց առաջնորդը՝ կալուգացին, վերջերս երկու անգամ խոսում է Լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջախիչ հաղթանակ տանելուց:

Արա՛, հայրենասեր էիր, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագիծ, ինչի՞ էիք պահում մամաների փեշի տակ: Այդ ստահակներն իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում, պահում էին իրենց դղյակներում: Հիմա, կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը՝ քոնը, երկուսը՝ ախպորինդ, երկուսն էլ՝ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի: Դուք ո՞ր երկրի համար եք պայքարում: Դուք դավադիր ստահակներ եք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment