Փաստաբան Արայիկ Պապիկյանը գրում է.
«Ի պատասխան ՆԳՆ-ի
ԲԵՎԵՌԻ քարոզարշավի ավտոմեքենան իր այսօրվա կահավորանքով տարիներ շարունակ ծառայել է ԱԺԲ-ի քաղաքական գործունեությանը։ Մեքենան եղել է Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, հարյուրավոր անգամ երթեր է ապահովել Երևանի փողոցներում և մշտապես «շրջափակված է» եղել ոստիկանական կենդանի շղթաներով, հաճախ՝ պարեկային ծառայության պետով ու ոստիկանապետի տեղակալներով։
Մեքենան բազմաթիվ անգամ առևանգվել է ոստիկանների կողմից, օրեր շարունակ պահվել է պահպանվող հատուկ տարածքում։
Երբևէ, որևէ ոստիկան, պարեկ, այլ պաշտոնյա չի նշել, որ ավտոմեքենան «վերասարքավորված է և առկա է գովազդի կանոնների խախտում». երբեք այսպիսի հանգամանք չի նշվել։
Այսօր Վայքի պարեկները նկատեցին, այն ինչը ոստիկանությանը աննկատ էր մնում առնվազն 6 տարի, ներառյալ՝ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
ՆԳՆ-ի այսօրվա պատասխանը միայն ծիծաղ է առաջացնում և հաստատում ԱԺԲ-ի նկատմամբ նիկոլի ռեժիմի քաղաքական ռեպրեսիվ գործիքակազմը անպատկերացնելի է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: