«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սպառել են իրենց, և նրանց հետագա պաշտոնավարումն ունենալու է անդառնալի հետևանքներ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Իշխանությունը քարոզարշավի ընթացքում ընտրողներին առաջարկում է մեկ բան՝ խաղաղություն՝ մոլորեցնելով, թե մնացած խնդիրները մեխանիկորեն կարգավորվելու են խաղաղության շնորհիվ։

Նորվեգիայում էլ է խաղաղություն, Մադագասկարում՝ առավել ևս։ Այս երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տարբեր է 160 անգամ։ Հետևաբար, այո՛, խաղաղությունը կարևոր է, բայց պետք է զարգացում՝ ուժեղ տնտեսություն, արդարադատություն, որակյալ կրթություն ու առողջապահություն։

Եվ ահա, իշխանությունը ոչինչ չունի առաջարկելու երկրի զարգացման մասով՝ միայն կենացներ և փուչ խոստումներ։ Գործող իշխանությունը ունակ չէ որևէ ոլորտում կատարել բարեփոխումներ, ապահովել զարգացում։

Խաղաղություն լինելո՛ւ է, և այդ խաղաղության շրջանակներում մեզ պետք է ուժեղ իշխանություն, որը կապահովի Հայաստանի սրընթաց զարգացումն ու առկա խնդիրների արագ լուծումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սպառել են իրենց, և նրանց հետագա պաշտոնավարումն ունենալու է անդառնալի հետևանքներ, հետևաբար բացառեք ունենալ ձեր բաժին պատասխանատվությունը՝ ընտրելով նրանց կամ ընտրությանը չմասնակցելով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment