«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթի բացումը կայացավ Գառնիում

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթի բացումը կայացավ Գառնիում

 Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը։

Լուսային շոու, գինի երաժշտություն,  տարբեր լեզուներով խոսակցություններ. մոտ չորս ժամ այս պատկերն է Գառնիի տաճարի հարեւանությամբ։  Հենց այստեղ է տեղի ունենում միջոցառման բացումը։

Հայաստանը ներկայանում է որպես գինեգործության հնագույն բնօրրան և միաժամանակ նորարարական գինեգործական երկիր։

  «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ին մասնակցելու համար 65 երկրից Հայաստան է ժամանել շուրջ 400 գինու փորձագետ՝ լրագրողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։ 

 Գինեգործության ոլորտի խոշորագույն այս միջոցառումը,  ունի ավելի քան 30 տարվա պատմություն։ Այն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և Չինաստանում։ 

Միջոցառման շրջանակներում հյուրերը կայցելեն Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն և Տավուշ։ 

Մայիսի 23-ին, համտես-մրցույթի վերջին օրը կհայտարարվի մրցույթը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչ այդ պահը գաղտնի է պահվում։

Leave a comment