Չինական տեխնոլոգիաները օգնում են Ռուսաստանին հաղթահարել Արևմուտքի կողմից ստեղծված դժվարությունները․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանը և Չինաստանը պետք է հույսը դնեն իրենց սեփական ուժի և եղբայրական համերաշխության վրա՝ հաշվի առնելով արևմտյան քաղաքականությունը։

Այս մասին Shanghai SMG Media Group-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքը, իր նվազող համաշխարհային ազդեցությամբ, վախենում է մրցակցությունից և դիմում է պատժամիջոցների։

Արևմտյան կապիտալիստները սխալվում են, եթե կարծում են, որ Ռուսաստանը և Չինաստանը պատժամիջոցների պատճառով կբախվեն անհաղթահարելի խնդիրների։ Ռուսաստանը, ինչպես Չինաստանը, չի ցանկանում կռվել որևէ մեկի հետ, բայց կպաշտպանի իր շահերը։Երկու երկրներն էլ ցուցադրում են ժամանակակից աշխարհի երկու մեծ տերությունների միջև ամենակայուն հարաբերությունները։ Չինական տեխնոլոգիաները օգնում են Ռուսաստանին հաղթահարել Արևմուտքի կողմից ստեղծված դժվարությունները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment