Պետք է աշխատենք կրճատել վիզաների մերժման տոկոսը. ԵՄ պաշտոնյա


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում կատարված աշխատանքները, կարևորել, որ Հայաստանը գնահատվել է որպես առաջանցիկ փուլում գտնվող երկիր փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի ոլորտներում։


Նշվել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիտարկումը, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական միության համար և համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքի։


Սարգսյանն ու Լուխները կարևորել են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում սահմանված հենա-նիշերի լիարժեք իրականացումն ու գործընթացի հետևողական առաջխաղացումը։ -Թեմայի շուրջ պաշտոնյաներն այսօր պատասխանել են նաև լրագրողների հարցերին:


Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ5

Leave a comment