Խուճապը սաստկացել է, Փաշինյանն իրեն հաշիվ չի տալիս, կրկեսի է վերածել ընտրությունները. Թորոսյան

Ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր շուկայական հարաբերությունների մեջ են, նրանք մի նպատակ ունեն ՝ ծառայություն մատուցել իշխող կուսակցությանը, դրա դիմաց ստանալ օգուտներ, իրական ընդդիմությունը պետք է լավ աշխատի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Խոսելով ՔԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ արված հրապարակման մասին՝ Թորոսյանը ընդգծեց, որ այն պարզելը շատ հեշտ է, պետք է ՌԴ պետական մարմիններին դիմել և տեղեկանք ստանալ։

«Պետական մարմին ներկայացնող մարդիկ չգիտեն, որ հստակ ընթացակարգեր կան, չի կարելի երկրի սահմանադրական օրենքները ոտնահարել։ Փաշինյանի խուճապը սաստկացել է, իրեն հաշիվ չի տալիս՝ ինչ է անում, կրկեսի է վերածել ընտրությունը, անհեռատեսություն կլինի կալանավորումներով իշխանության մնալը, դա ավելի է խորացնելու իշխանության նկատմամբ ատելությունը», – մեկնաբանեց Թորոսյանը։

Խոսելով այն հայտարարություններից, որ Փաշինյանի ընտրվելով ադրբեջանցիները կգան ՀՀ, Թորոսյանը նկատեց՝ եթե այլ իշխանություն լիներ, Ալիևը կլռեր և սեղանի տակ կմտներ, քանի որ Հայաստանը զորեղ փաստարկներ ունի, որ Ադրբեջանում հայերի թիվը ավելին է եղել։ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի մոտ տվյալներ կան, թե ինչքան փախստական է եղել Ադրբեջանում, անհամեմատ մեծ է թիվը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment