Ermenihaber. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անթալիայից հրապարակած տեսանյութերը լայն արձագանք են գտել թուրքական մամուլում։ Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել վարչապետի առօրյայից դրվագները, որոնք նա ներկայացրել է իր տեսանյութերում։
Մասնավորապես, թուրքական մամուլն անդրադարձել է Անթալիայից վերցրած բանանին, որը Փաշինյանը ճանապարհին դրել էր բաճկոնի ներքին գրպանը, իսկ ավելի ուշ՝ Դուբլին հասնելուն պես, հանել և դրել սեղանին։
Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են նաև Փաշինյանի թեյախմության դրվագը՝ այն ներկայացնելով որպես գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս տեղի ունեցած ուշագրավ պահերից մեկը։
Այսպիսով, ՀՀ վարչապետի հրապարակած առօրյա բնույթի տեսանյութերը ոչ միայն հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում, այլև հայտնվել թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: