15 մլն դրամ կհատկացվի Բասկետբոլի ֆեդերացիային
Կառավարությունը 15 մլն դրամ կհատկացնի Բասկետբոլի ֆեդերացիային՝ այս տարվա հուլիսի 4-ից 12-ը Երեւանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, ինչպես նաեւ Ծաղկաձորում սպորտի ռազմավարական եւ համակարգային բարեփոխումների ֆորումը կազմակերպելու ու անցկացնելու համար:
Թեեւ Երեւանում կայանալիք առաջնությունը ընդգրկված չի 2026 թ. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի օրացուցային պլանում, սակայն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Հայաստանում նման միջոցառման անցկացումը:
Ֆորումին նախատեսվում է տարբեր կազմակերպություններից եւ գերատեսչություններից 50 մասնակցի ներկայություն: Ի դեպ, միջոցառումն իրականացնելույ է դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը: