https://arm.sputniknews.ru/20260520/tashirum-qarvozarshavy-khvochyndvotelu-depqvov-evs-2-andzi-nkatmamb-e-tnajin-kalanq-kirarvel-102419262.html
Տաշիրում քարոզարշավը խոչընդոտելու դեպքով ևս 2 անձի նկատմամբ է տնային կալանք կիրառվել
Տաշիրում քարոզարշավը խոչընդոտելու դեպքով ևս 2 անձի նկատմամբ է տնային կալանք կիրառվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստանի» կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու գործով կա 6 կալանավորված և 6 տնային… 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T23:37+0400
2026-05-20T23:37+0400
2026-05-20T23:37+0400
կալանք
տաշիր
քարոզարշավ
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91180043_0:167:1600:1067_1920x0_80_0_0_3d2f0b10560103c96c076487efa90924.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստանի» կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ։ Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Ինչպես հայտնել ենք, մայիսի 16-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը, ինչից հետո քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ էր ձերբակալվել, որոնցից 6-ի նկատմամբ կալանք, իսկ 4-ի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Յուրա Իվանյանը հայտնեց, որ ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման հոդվածներով 12-ից ավելի «Ուժեղ Հայաստանի» համակիրներ ու անդամներ են բերման ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, այդ թվում՝ 2 կին։ Փաստաբանների տեղեկություններով՝ բոլորը Լոռու մարզից են, մի քանիսը՝ արցախցի։
տաշիր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91180043_107:0:1530:1067_1920x0_80_0_0_d7557bd092536d8e799ac1915b725200.jpg.webp
կալանք, տաշիր, քարոզարշավ, տնային կալանք
կալանք, տաշիր, քարոզարշավ, տնային կալանք