Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում կանխել են ապօրինի արդյունահանում. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։
Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։
Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։