Համագործակցությունը երկկողմ երթևեկությամբ փողոց է. Շոյգուն՝ Հայաստանի մասին

Բաժանորդագրվել

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Մոսկվան հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններից օգուտ քաղելու Երևանի ցանկությունը, սակայն համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը երկկողմ երթևեկությամբ փողոց է։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգային ոլորտներում փոխգործակցության հետագա կառուցման հարցը նա քննարկել է Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում:

Շոյգուն նշել է` Հայաստանի քաղաքացիները, որոնք աշխատում են Ռուսաստանում, 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 մլրդ դոլար, ինչը փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդն է կամ հանրապետության ՀՆԱ-ի մոտ 13%-ը։

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների ՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովությունից:

Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 36% է։

«Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման, ինչպես նաև ներմուծման առումով։ Դա բնական գազն է, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութը, բենզինը», – հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Նա հստակեցրել է, որ Հայաստանը Ռուսաստան է մատակարարում իր գյուղատնտեսական արտադրանքի մինչև 98%-ը և թունդ ալկոհոլի արտահանման 78%-ը։

ՀՀ–ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու

Leave a comment