Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից Սուսաննա Թադևոսյան Կարլ-Լիբկնեխտի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Երվանդ Օտյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ․
Մասնավորապես՝
-
արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է հորած պանրի փաթեթավորումը, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, -
հատակի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, -
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, -
առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, -
դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, -
բացակայել են կոյուղու համակարգերը, -
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
Դիտումների քանակ9