https://arm.sputniknews.ru/20260520/gaghtnalsum-kandazi-masin-ev-havaq-erevanum-hakakvorupcivon-kvomiten-tesanjut-e-hraparakel-102405974.html
Գաղտնալսում Կանդազի մասին և հավաք Երևանում. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել
Գաղտնալսում Կանդազի մասին և հավաք Երևանում. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել
Sputnik Արմենիա
Հրապարակված ձայնագրության վերջում անդրադարձ կա նաև կալանավորված հետախույզ Արթուր Ավանեսյանին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T18:07+0400
2026-05-20T18:07+0400
2026-05-20T18:13+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
արթուր ավանեսյան (կանդազ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102404955_1:0:1253:704_1920x0_80_0_0_923a74cc4422b078d1bd9d25123416d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ փաստական տվյալներ է ստացել վիրավորում ստացած զինվորականներին 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների մասին։Կոմիտեն հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակել, որում կադրեր կան «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի և պատերազմի մասնակիցների հանդիպումից։Կադրերին հաջորդում են ձայնագրությունները, որոնցում խոսվում է միմյանց գումար փոխանցելու մասին` ճանապարհածախսը փոխհատուցելու նպատակով։Մեկ այլ ձայնագրությունում խոսվում է հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի` Կանդազի մասին. ինչ–որ տղամարդ ասում է, թե նրան կալանավորել են 1991 թվականին կատարված սպանության համար։Հիշեցնենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։Ավանեսյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ–ում։ Ավանեսյանի կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան։
2026
Լուրեր
am_HY
Քրեական վարույթով տվյալներ են ստացվել հավաքին զինվորականներին նյութապես շահագրգռելու և սպանության դեպքերի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Քրեական վարույթով տվյալներ են ստացվել հավաքին զինվորականներին նյութապես շահագրգռելու և սպանության դեպքերի վերաբերյալ
2026-05-20T18:07+0400
true
PT5M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102404955_158:0:1097:704_1920x0_80_0_0_e969011924a76944215f04bdfdf43636.jpg.webp
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, արթուր ավանեսյան (կանդազ), видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, արթուր ավանեսյան (կանդազ), видео, տեսանյութ, տեսանյութեր
Հրապարակված ձայնագրության վերջում անդրադարձ կա նաև կալանավորված հետախույզ Արթուր Ավանեսյանին։
Կոմիտեն հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակել, որում կադրեր կան «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի և պատերազմի մասնակիցների հանդիպումից։
Կադրերին հաջորդում են ձայնագրությունները, որոնցում խոսվում է միմյանց գումար փոխանցելու մասին` ճանապարհածախսը փոխհատուցելու նպատակով։
Մեկ այլ ձայնագրությունում խոսվում է հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի` Կանդազի մասին. ինչ–որ տղամարդ ասում է, թե նրան կալանավորել են 1991 թվականին կատարված սպանության համար։
Ավանեսյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ–ում։ Ավանեսյանի կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան։