Հայաստանը չպետք է դառնա ժողովրդավար համակենտրոնացման ճամբար․ Արա Այվազյան

https://arm.sputniknews.ru/20260520/hajastany-chpetq-e-darna-zhvoghvovrdavar-hamakentrvonacman-tshambar-ara-ajvazjan-102405323.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997958_133:0:1556:1067_1920x0_80_0_0_12ba7168109f93ce068436e1a2ac6394.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), արա այվազյան, դեսպան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, էլինար վարդանյան

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), արա այվազյան, դեսպան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, էլինար վարդանյան

Բաժանորդագրվել

ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ միջազգային կառույցների ներկայիս լռությունը կասկածի տակ է դնում նրանց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և խարխլում է մեր հավատը ժողովրդավարության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

«Կոչ ենք անում, որ դուք՝ հարգելի գործընկերներ, հրապարակայնորեն հայտարարեք ձեր հանձնառությունն ու հավատարմությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ստանդարտներին՝ ազատ, արդար և առանց խտրականության ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Պահանջում ենք, որ ուժեղացնեք ձեր մոնիտորինգը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, որոնք կբացառեն այսպիսի երևույթները»,- նշեց Այվազյանը։

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված հայտարարության երրորդ կետով կոչ է արվում ՀՀ իշխանություններից պահանջել անհապաղ դադարեցնել թշնամանքի, ճնշման և առկա հռետորաբանության դրսևորումները։

«Հայաստանը համակենտրոնացման ճամբար չէ, իսկ ձեր լռությունը որոշ չափով նշանակում է խլացուցիչ լռություն, ընկալվում է որպես հանդուրժողականություն, և այս հանդուրժողականությունը կանաչ լույս է, որ Հայաստանը դառնա ժողովրդավար, բայց այդուհանդերձ համակենտրոնացման ճամբար»,- ասաց Այվազյանը։

Նա հիշեցրեց՝ միջազգային կառույցներն ակտիվ արձագանքել են, երբ Հայաստանում եղել են ոչ ժողովրդավար դրսևորումներ, իսկ այսօր այս լռությունը կասկածի տակ է դնում նրանց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, և նաև խարխլում է մեր հավատը ժողովրդավարության նկատմամբ։

Պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը շարունակեց գործընկերոջ խոսքը՝ միջազգային կառույցների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ինչպես է արձագանքում գործող վարչապետը` ՔՊ վարչապետի թեկնածուն, երբ լսվում է իր համար անցանկալի խոսք. հրահանգում է հավաքներից հեռացնել բոլոր նրանց, ովքեր իր հետ համաձայն չեն։

«Դուք տեսնու՞մ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնում առաջատար ընդդիմադիր ուժերի նկատմամբ, դուք լսու՞մ եք նրա հռետորաբանությունը։ Դուք տեսնու՞մ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը քաղաքացու ձեռքից քաշելով` պարտադրում նրան, որ լսի իր վիրավորանքները, իսկ տեսնու՞մ եք, երբ ինքը համաձայն չի լինում քաղաքացու դիտողությունների հետ, հրահանգում է հեռացնել նրան այնտեղից»,- ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, թե մայիսի 11–ին Սպիտակում ինչպես հեռացրին Ազատի զինվորական կացարանում մահացած զինծառայողի պապիկին։

Էլինար Վարդանյանը հայտարարեց՝ այս քարոզարշավն արդեն մարդու կյանք է արժեցել, երբ նախընտրական պաստառ պոկելու համար քաղաքացուն կալանավորեցին ու տեղավորեցին հոգեկան առողջության կենտրոնում։ Իսկ միջազգային կառույցները շարունակում են լուռ մնալ։

Leave a comment