PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ


Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի (PURL)՝ ամերիկյան զենքի գնման ծրագրի շրջանակում բոլոր զենքերի մատակարարումը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը՝ Բրյուսելում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում։


«PURL-ի վերաբերյալ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մատակարարվում է այն ամենը, ինչի համար դաշնակիցները վճարել են, այդ թվում՝ ուկրաինացիներին շտապ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության որսացող հրթիռներ», – ասել է բարձրաստիճան զինվորականը։


Նախաձեռնությունը թույլ է տալիս արագ ձեռք բերել և ռազմաճակատ հասցնել զենքեր, որոնք չեն կարող փոխարինվել եվրոպական համարժեքներով։


Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը նաև հիշեցրել է, որ Արևմուտքի ներդրումներն Ուկրաինայի պաշտպանության գործում ոչ միայն օգնում են այդ երկրի բնակչության ու կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը, այլև ամրապնդում են եվրոպական անվտանգությունը:

Leave a comment