Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս. նա պատրաստ է դատի տալ ՔԿ–ին

https://arm.sputniknews.ru/20260520/narek-karapetjany-graz-e-galis-na-patrast-e-dati-tal-qkin-102400595.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102392073_150:0:1350:900_1920x0_80_0_0_5364a43f34431b79b096b6fd577189f1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նարեկ կարապետյան, ռուսաստան, քաղաքացիություն, հհ քննչական կոմիտե

հայաստան, նարեկ կարապետյան, ռուսաստան, քաղաքացիություն, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատական հայց կներկայացնի, եթե ՔԿ–ն չհերքի իր պնդումը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի իրավաբանները դիմում են ներկայացրել ՌԴ համապատասխան մարմիններ՝ հասկանալու համար, թե իր անուն-ազգանվամբ այդ ինչ փաստաթուղթ է հրապարակվել, և ինչու է այնտեղ քաղաքացիությունը նշված Ռուսաստանի Դաշնություն: Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը քարոզարշավի պատճառով արձակուրդում է գտնվում, մայիսի 19-ին «Տելեգրամի» իր էջում իրավաբանական անձանց մասին ինչ-որ «փաստաթուղթ» հրապարակեց, որում նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն արձագանքեց` հայտարարելով, որ ինքը միայն ՀՀ քաղաքացիություն ունի։ Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։

«Իրավաբանները դիմել են ՌԴ համապատասխան մարմիններ, որպեսզի պատասխան տրվի այնտեղից։ Կարող եք վստահ լինել, որ բացի ՀՀ քաղաքացիությունից ես երբևէ չեմ ունեցել որևէ այլ երկրի քաղաքացիություն»,– ասաց Կարապետյանը։

Լրագրողները հիշեցրին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի` Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու փաստը։

«Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, որ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Եթե պարզվի հակառակը, ինքը պատրա՞ստ է հրաժարական տալ»,– ասաց նա։

Կարապետյանն ընդգծեց` եթե ՀՀ քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իրենց արած պնդումը, դատական հայց կներկայացվի։

Leave a comment