2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը:

Քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին.

12․06․2026 թ․ -«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

16․06․2026 թ․- «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

19․06․2026 թ․- «Մաթեմատիկա»

23․06․2026 թ․- «Հայոց լեզու և հայ գրականություն»

26․06․2026 թ․- «Քիմիա», «Ռուսերեն»

30․06․2026 թ․- «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում։

Ավելին՝ https://escs.am/am/news/36531

Leave a comment