ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Կենտրոն վարչական շրջանից հայտարարություն են տարածել.
«Օտարերկրացի քաղաքացիներն իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ։
Շրջայցի ընթացքում վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին նշված անձանց, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժնի հետ համագործակցությամբ նրանք տեղափոխվեցին երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոն։
Երեխաների պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերջիններս ժամանակավորապես կգտնվեն խնամքի կենտրոնում»: