Քաղաքականություն
20.05.2026 | 13:54
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 20-ի գիշերը հարվածել են Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքին: Astra-ն հրապարակել է բնակելի շենքերին մոտ թռչող սարքերի կադրերը, նշում է Meduza-ն։
Հրապարակման համաձայն՝ հարվածի թիրախը եղել է «Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհի լուսանկարների և տեսանյութերի վերլուծության հիման վրա հաղորդում է Astra-ն, որ գործարանի նավթավերամշակման հիմնական բլոկը հրդեհվել է։
Նիժնի Նովգորոդի Կստովսկի շրջանում դպրոցականները տեղափոխվել են հեռավար ուսուցման՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի պատճառով, հայտնել է մարզկենտրոնի քաղաքապետ Յուրի Շալաբաևը։
«Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեորգսինթեզը» Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է, որը վառելիք է մատակարարում Մոսկվային և Մոսկվայի մարզին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի