https://arm.sputniknews.ru/20260520/hhic-durs-miajn-gvortsarar-e-eghel-narek-karapetjany-hvoreghbvor-ev-adtsi-kapi-masin-102388374.html
ՀՀ–ից դուրս միայն գործարար է եղել. Նարեկ Կարապետյանը` հորեղբոր և «ԱԴԾ–ի կապի» մասին
ՀՀ–ից դուրս միայն գործարար է եղել. Նարեկ Կարապետյանը` հորեղբոր և «ԱԴԾ–ի կապի» մասին
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իր և հորեղբոր մասին տարածվող լուրերին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T13:41+0400
2026-05-20T13:41+0400
2026-05-20T13:43+0400
հայաստան
նարեկ կարապետյան
սամվել կարապետյան
ռուսաստան
գործարար
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99200120_0:83:1600:983_1920x0_80_0_0_b6f62302ff9690b4e4d9415eb8312e66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ՀՀ–ից դուրս միայն գործարարությամբ է զբաղվել։ Ֆեյսբուքյան եթերում այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ–ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։Պարզելու համար, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենալ այդ հրապարակումն ու «փաստաթուղթը», Sputnik Արմենիան դիմեց իրավաբանի, որը վստահեցրեց` ԱԴԾ գործակալ լինելու դեպքում որևէ մեկը դա որպես աշխատանքի վայր չի նշում։Իրավաբանը հավելեց, որ ՌԴ օրենսդրությամբ չի թույլատրվում աշխատել ԱԴԾ–ում ու գործունեություն ծավալել միևնույն ժամանակ գործարար ոլորտում ։Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դատի է տալու զրպարտության համար։ Քաղաքական ուժը նշել է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մասին հրապարակումներին և հայտարարություններին։Փաստաբանական թիմը հայցադիմումներն արդեն պատրաստում է, դատական կարգով գանձվող գումարներն էլ պատրաստվում են ուղղելու Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99200120_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5ad3d1b5c08dc46838f14922a505c827.jpg.webp
հայաստան, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, ռուսաստան, գործարար, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, ռուսաստան, գործարար, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իր և հորեղբոր մասին տարածվող լուրերին։
«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ–ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։
«Երեկ ֆեյքերի օր էր, մեկն իմ` այլ երկրի քաղաքացիություն ունենալու հետ կապված, մյուսն էլ` Սամվել Կարապետյանի` ՌԴ–ում պետական համակարգում աշխատելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվել, ես էլ արդեն ասել եմ` որևէ օտարերկրյա քաղաքացիություն չեմ ունեցել»,– ասում է Կարապետյանը։
Պարզելու համար, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենալ այդ հրապարակումն ու «փաստաթուղթը», Sputnik Արմենիան դիմեց իրավաբանի, որը վստահեցրեց` ԱԴԾ գործակալ լինելու դեպքում որևէ մեկը դա որպես աշխատանքի վայր չի նշում։
Իրավաբանը հավելեց, որ ՌԴ օրենսդրությամբ չի թույլատրվում աշխատել ԱԴԾ–ում ու գործունեություն ծավալել միևնույն ժամանակ գործարար ոլորտում ։
Փաստաբանական թիմը հայցադիմումներն արդեն պատրաստում է, դատական կարգով գանձվող գումարներն էլ պատրաստվում են ուղղելու Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար։