ԱՄՆ Սենատը ութերորդ փորձից հաստատել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը

ԱՄՆ Սենատը ութերորդ փորձից հավանություն է տվել օրինագծին, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 50 սենատոր, դեմ՝ 47-ը։

Օրինագծի համաձայն՝ Իրանի դեմ ցանկացած հետագա ռազմական գործողություն պետք է նախապես հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

CBS News-ի փոխանցմամբ՝ սա գործընթացի միայն առաջին փուլն է։ Նույնիսկ եթե Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունեն բանաձևը, ակնկալվում է, որ Թրամփը կկիրառի վետոյի իր իրավունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment