Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Պետության դիմադրողականություն ասածը վերացականից իրական լինելը կերևա, երբ երևա, թե ինչպես են վարվելու, ինչ կոնկրետ քայլեր են կատարելու պետական մարմինները The Inside-ի երեկվա բացահայտումների հետ կապված․
1․ կանչվելու է ՀՀ ԱԳՆ ՌԴ-ի դեսպանը և նոտա է ներկայացվելու դեսպանատան աշխատակիցների անթույլատրելի գործունեության հետ կապված,
2․ անցանկալի անձ են հայտարարվելու բացահայտումներում նշված ՌԴ պաշտոնատար անձինք և Հայաստանից վտարվելու մասին որոշում է կայացվելու ՀՀ կառավարության կողմից,
3․ պահանջելու են դադարեցնել Ռոսսոտրուդնիչեստվոյի և Ռուսկիյ դոմի գործունեությունը Հայաստանում,
4․ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվելու են ՌԴ այն պաշտոնատար անձինք, որոնք այս պահին գտնվում են ՌԴ-ում,
5․ պահանջներ են ներկայացվելու ռուսական բազայի հրամանատարությանը, որ բազայի տարածքը չի կարող օգտագործվել ՀՀ հանդեպ անթույլատրելի գործողություններ քննարկելու և կազմակերպելու համար։
Պետության դիմակայությունը չի կարող պահպանվել պետության անվտանգության դեմ հիբրիդային, լրտեսական գործողությունների մասին հրապարակային դատապարտող խոսքերով․ գործ արեք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: