Քաղաքականություն
20.05.2026 | 11:36
Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Այս մասին Շնողում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել ա։ Էս ընթացքում մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել, դա նշանակում ա, որ էս ութ տարվա մեջ համարյա ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։
Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ ա։ Ստեղ պրոբլեմն ուրիշ տեղ ա։ Ռուսաստանը գերտերություն ա և Ռուսաստանին պետք ա վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Եվ ես էդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին։
Բայց ես իրենց մի բան եմ ասում, ասում եմ՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան