Ագարակավան բնակավայրում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 20-ին, ժամը 06։30-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան բնակավայրում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։26-ին։ Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան։

Leave a comment