Թշնամանքի սերմանումը թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայել է․ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյան
«Ապառաժ». Խստիվ դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխող քաղաքական ուժի կողմից ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի և արցախահայության հանդեպ սփռվող ատելության ու անբարո խոսույթը։
Այս ընտրական քարոզարշավի թեժ օրերին մի քանի ձայն մուրալու ակնկալիքով հայի ինքնության և արժեքային համակարգի դեմ սանձարձակված խոսելաոճն ու աղիողորմ պահվածքը թուլության և անարժանապատվության ապացույց են։
Երբ Բաքվի բանտերում հայ գերիներն ու պատանդներն իրենց հաղորդագրություններով ապացուցում են իրենց քաջությունն ու արժանապատվությունը, Երևանի կենտրոնում և տաքուկ անկյուններում տեղավորված անձանց նման կեցվածքը ոչ միյան պատվաբեր չէ, այլև՝ ամոթալի։
Ցավալին այն է, որ աշխարհը ականատես է այս ժխտողականության և դասալքության դրսևորումներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: