https://arm.sputniknews.ru/20260519/osipjany-zrkvats-e-iravabanakan-ognutjunic-pastabany-pashinjani-het-vitshats-arcakhcu-masin-102362792.html
Օսիպյանը զրկված է իրավաբանական օգնությունից. փաստաբանը` Փաշինյանի հետ վիճած արցախցու մասին
Օսիպյանը զրկված է իրավաբանական օգնությունից. փաստաբանը` Փաշինյանի հետ վիճած արցախցու մասին
Sputnik Արմենիա
Ռոման Երիցյանը հայտնում է, որ գուցե կալանքի միջնորդություն ներկայացվի Արթուր Օսիպյանի նկատմամբ։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T19:37+0400
2026-05-19T19:37+0400
2026-05-19T19:39+0400
արթուր օսիպյան
արցախցի
ռոման երիցյան
նիկոլ փաշինյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96767465_0:0:1600:901_1920x0_80_0_0_9577a8d45ed91652595606454210e439.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, ապա ձերբակալված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։Նրա խոսքով` Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, սոցիալական էջերն էլ՝ ջնջվել։ Փաստաբանը շեշտել է, որ ոստիկանության բաժնում կազմված անձնական խուզարկության արձանագրությունում նշված է, որ վերջինի մոտ հեռախոս չի եղել, բայց Արթուրը հրաժարվել է այդ փաստաթուղթը ստորագրելուց։ Ռոման Երիցյանը պնդել է` քննչական գործողություններ են ձեռնարկվում կայծակնային արագությամբ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին։Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Ըստ ՆԳՆ–ի` Արթուր Օսիպյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։Արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցից
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96767465_15:0:1438:1067_1920x0_80_0_0_bf3fd8feaf31cbd4ac1dc5f493589bc7.jpg.webp
արթուր օսիպյան, արցախցի, ռոման երիցյան, նիկոլ փաշինյան, ձերբակալություն
արթուր օսիպյան, արցախցի, ռոման երիցյան, նիկոլ փաշինյան, ձերբակալություն
Ռոման Երիցյանը հայտնում է, որ գուցե կալանքի միջնորդություն ներկայացվի Արթուր Օսիպյանի նկատմամբ։
«Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։ Ներգրավման պահից մինչև հիմա ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից»,– գրել է Երիցյանը։
Նրա խոսքով` Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, սոցիալական էջերն էլ՝ ջնջվել։ Փաստաբանը շեշտել է, որ ոստիկանության բաժնում կազմված անձնական խուզարկության արձանագրությունում նշված է, որ վերջինի մոտ հեռախոս չի եղել, բայց Արթուրը հրաժարվել է այդ փաստաթուղթը ստորագրելուց։
Ռոման Երիցյանը պնդել է` քննչական գործողություններ են ձեռնարկվում կայծակնային արագությամբ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին։