Մխիթար Հայրապետյանը ստե՞լ է. Ավետիք Քերոբյանը զենքի վաճառքի մասին փաստեր է ներկայացրել

https://arm.sputniknews.ru/20260519/mkhitar-hajrapetjany-stel-e-avetiq-qervobjany-zenqi-vatsharqi-masin-paster-e-nerkajacrel-102350939.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55631627_0:0:1280:960_1920x0_80_0_0_1dccd88f3f9a479620667c7e87f111cf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավետիք քերոբյան, մխիթար հայրապետյան, սպառազինություն, հայաստան

ավետիք քերոբյան, մխիթար հայրապետյան, սպառազինություն, հայաստան

Բաժանորդագրվել

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ՀՀ–ից ժամանակին ՆԱՏՕ–ի անդամ երկրներ են արտահանվել ռադիոլոկացիոն կայաններ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հայտարարությունը, թե ՀՀ–ից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել, սուտ է. Sputnik Արմենիային ասաց Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Դեռ 2015 թ․-ին մեր տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի հասնող բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա էր արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Առնվազն այդ փաստով կարող եմ վստահ պնդել, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում։ Մինչ այդ էլ որոշ մասեր, պահեստամասեր մատակարարվել են։ Ընկերություններից մեկը տևական ժամանակ Հունաստանում հայ–հունական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում վերանորոգում էր Հունաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկան, մասնավորապես՝ հակօդային պաշտպանության։ Հետևաբար, այն, որ մենք նախկինում արդեն արտահանել ենք և՛ ռազմական տեխնիկա, և՛ ռազմարդյունաբերական ծառայություններ, փաստ է»,– շեշտում է Քերոբյանը։

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահը նշում է, որ ՀՀ–ից ժամանակին արտահանվել են նաև ռադիոլոկացիոն կայաններ Մերձբալթյան երկրներից մեկը, նաև` ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկիր։ Ավետիք Քերոբյանի խոսքով` ռադիոլոկացիոն կայանները ՀՀ–ում սերիական արտադրության են դրված եղել։

«Դրա հիման վրա, դրանից հետո ավելի արդիական և ավելի բարելավված բնութագրերով ռադիոլոկացիոն կայան արտադրվել է Հայաստանում և իմիջիայլոց ցուցադրվել է 2022 թ․-ին 3-րդ «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում»,– արձանագրում է մեր զրուցակիցը։

Թե ինչ է արտահանվել ՀՀ–ից այս անգամ, ինչի մասին գրել է նախարար Հայրապետյանը, Ավետիք Քերոբյանը դժվարանում է հստակ ասել։ Բայց ենթադրում է, որ խոսքը սովորական սպառազինության, օրինակ` ականանետերի մասին է։

«Հայաստանում դաշտային հրետանու, այսինքն՝ ականանետերի և ականների սերիական արտադրությամբ զբաղվող ընկերություն ունենք։ Հնարավոր է դրա մասին է խոսքը։ Կան նաև ընկերություններ, որոնք մասնագիտացած են անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Հնարավոր է, որ այստեղ էլ հասել են արտահանման մակարդակի։ Բայց չեմ կարող պնդել, որովհետև հստակ չգիտեմ`որ ընկերության և որ արտադրանքի մասին է խոսքը»,– ասում է Քերոբյանը։

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահի տեղեկություններով` թե՛ հետախուզական, և թե՛ հարվածային անօդաչուների արտադրության ոլորտում տեղական ընկերությունները հասել են ինքնաբավության մակարդակի։

«Եթե կա արտահանման հնարավորություն, պետք է արտահանել, որովհետև դա լրացուցիչ դրամական հոսքեր են, որոնք շահութաբերության առումով բազմակի գերազանցելու են տեղական մատակարարումները։ Գիտենք, որ միջազգային շուկայում այսօր սպառազինությունների դեֆիցիտը այն աստիճան է, որ ցանկացած տեսակի սպառազինություն միջազգային շուկայում վաճառելն այսօր բավականին շահութաբեր գործ է»,– կարծիք է հայտնում Քերոբյանը։

Հիշեցնենք` ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ մայիս ամսվա ընթացքում հայկական 3 ընկերություններ 2 տարբեր երկրներ զենք են արտահանել։ Թե որ ընկերությունները, ինչ զենք, և որ երկրներ են արտահանել, Հայրապետյանը չի մանրամասնել։ Նշել է միայն, որ այդ ընկերությունները բավականին բարդ լոգիստիկ խնդիրներ են հաղթահարել դա իրականացնելու համար։

Leave a comment