Ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման ժամկետը դարձյալ երկարացվել է. ԶԼՄ-ներ


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ևս մեկ ամսով երկարաձգել է ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման ժամկետը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մայիսի 18-ին։


Նոր 30-օրյա լիցենզիան «առավել խոցելի երկրներին հնարավորություն կտա ժամանակավորապես օգտվել ծովում գտնվող ռուսական նավթից»,- գրել է նա սոցիալական ցանցերում։


Reuters-ը նախկինում, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ լիցենզիայի երկարաձգման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի քանի երկիր լրացուցիչ ժամանակ է խնդրել Ռուսաստանից նավթ գնելու համար։


Ռուսական նավթի արտահանման համար ԱՄՆ-ի արտոնությունը մտցվել է մարտի 13-ին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների գների աճի ֆոնին։ Սկզբում այն ​​ուժի մեջ էր 30 օր՝ մինչև ապրիլի 11-ը, այնուհետև Միացյալ Նահանգները լցանավեր արդեն բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի լիցենզիան երկարաձգել է մինչև մայիսի 16-ը։


Ըստ The New York Times-ի՝ պատժամիջոցների մեղմացումից հետո Ռուսաստանը նավթի վաճառքից օրական ստացել է ավելի քան 100 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ։ Մարտին այն գրեթե կրկնապատկվել է՝ փետրվարի համեմատ հասնելով 19 միլիարդ դոլարի։

Leave a comment