ԱՎԱՐՏՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ Բ

Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է Կապանի մարմնամամարզության մասնագիտացված մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը, որին այս անգամ մասնակցել է շուրջ 160 մարզուհի։

Երկօրյա առաջնությունն/մայիսի 16-17-ը/ անցել է ջերմ և առողջ մրցակցային մթնոլորտում։ Տարբեր տարիքային խմբերում մարզուհիները հանդես են եկել անհատական ելույթներով՝ ցուցադրել ոչ միայն գեղեցիկ և տպավորիչ վարժություններ, այլև աչքի են ընկել բարձր պատրաստվածությամբ և արտիստիզմով։

Մրցավարական կազմի գնահատմամբ՝ լավագույն եռյակում հայտնված մասնակիցները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և նվերներով։ Բյուրեղապակյա հուշանվերների են արժանացել նաև մարզադպրոցների ներկայացուցիչները։

Առաջնությունը ֆինանսավորվել է «Կապան» բարեգործական հիմնադրամի կողմից։

Կապանի համայնքապետարան

Leave a comment