Երեւան: Մեդիամաքս: 2027 թվականին Ադրբեջանը ծրագրում է Շուշիում իրականացնել «զանգվածային վերաբնակեցում»:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Բաքվում ընթացող Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում ասել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը:
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ Շուշիում բնակություն է հաստատել 1 411 նախկին տեղահանված:
Քարինտակ գյուղում, որն Ադրբեջանն անվանում է «Դաշալթի», շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս ամառ:
«Նախագիծը կիրականացվի մասնավոր ձեռնարկատիրոջ ներդրումների շնորհիվ՝ այստեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից զբոսաշրջային գյուղ», – ասել է Քերիմովը: