«One Run»–ը Երևանում կանցկացվի մայիսի 23-ին. մասնակիցներ կժամանեն ԱՄԷ–ից և ԱՄՆ-ից

https://arm.sputniknews.ru/20260519/one-runy-erevanum-kanckacvi-majisi-23-in-masnakicner-kzhamanen-ameic-ev-amn-ic-102352201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/13/75964271_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2bace29674dfb45465dd526737426594.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, վազք, երեխա, ռուսաստան, կիսամարաթոն

հայաստան, երևան, վազք, երեխա, ռուսաստան, կիսամարաթոն

Բաժանորդագրվել

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, արժեքավոր նվերներով: Իսկ 21,1 կմ վազքի հաղթողը կստանա գլխավոր մրցանակը՝ Ստեփանավանի «Dream Park»-ում հանգստի նվեր–քարտ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «One Run-Puma» միջազգային կիսամարաթոնը Երևանում կանցկացվի մայիսի 23-ին. սպասվում է ավելի քան 1000 մարդու մասնակցություն: Ինչպես Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց միջոցառման կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը, այս տարի վազքը կանցնի ոչ թե սովորականի պես՝ Երևանի կենտրոնական փողոցներով, այլ Հրազդանի կիրճում՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքում նախապատրաստվում են մայիսի 28-ին Առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված զորահանդեսին։

Կիսամարաթոնն առաջին անգամ անցկացվել է Ռուսաստանում, որտեղ այն կանցկացվի հոբելյանական 10-րդ անգամ: 2023 թվականին վազքին առաջին անգամ միացան 5 երկրներ, իսկ արդեն այս տարվա մասնակից երկրների թիվը 38 է։ Ընդհանուր առմամբ միջազգային կիսամարաթոնին կմասնակցի ավելի քան 250 000 մարդ:

«Վերջին 3 տարում կիսամարաթոնն անցկացվում էր Երևանի կենտրոնում, մեկնարկում էր Հանրապետության հրապարակից, այնուհետև անցնում Աբովյան, Իսահակյան փողոցներով և այլն։ Մեր վազորդները մայրաքաղաքի կենտրոնում անցնում էին 5 կմ-անոց 4 շրջան։ Այս տարի մենք կսկսենք Բարբյուսի փողոցի 52/1 հասցեից՝ «Ֆլորենս» ռեստորանից ոչ հեռու, ապա նախատեսվում է ուղիղ գծով 2,5 կմ, այնուհետև շրջադարձ և վերադարձ մեկնարկային կետ: 4 շրջան կիսամարաթոնի համար, 1-ը` 5 կիլոմետր, 2-ը՝ 10 և այլն: Այս տարի մենք ստիպված ենք մեր վազքը տեղափոխել Հրազդանի կիրճ, հուսով եմ՝ հաջորդ տարի կվերադառնանք Երևանի կենտրոնով անցնող մեր ավանդական երթուղիներին», – ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ Երևանում անցկացվող կիսամարաթոններին մասնակցում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրացիները: Անգամ նախորդ տարիների հաղթողների թվում ռուսաստանցի ռելոկանտներ էին։

Գևորգյանի խոսքով` կիսամարաթոնին կարող էին մասնակցել այս օրերին քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերը: Նրանց համար դա կարող էր դառնալ ընտրողների ուշադրությունը գրավելու և առողջ ապրելակերպ քարոզելու հնարավորություն։

«Կոնցեպտ Իվենթս» ընկերության (վերջին 3 տարիներին հանդես է գալիս որպես Երևանում կիսամարաթոնի կազմակերպիչ) մենեջեր Օլյա Գևորգյանն իր հերթին նշեց, որ այս տարի վազքի սիրահարներ ԱՄԷ-ից և ԱՄՆ-ից կժամանեն Հայաստան՝ հատուկ մարաթոնին մասնակցելու նպատակով:

Խոսելով այն մասին, որ կիսամարաթոնին մասնակցում են մոտավորապես հավասար թվով տղամարդիկ և կանայք` նա մի հետաքրքիր դետալ մատնանշեց՝ Հայաստանը ներկայացնում են հիմնականում տղաները, իսկ արտասահմանցի մասնակիցների մեծ մասն աղջիկներ են:

Ի դեպ, կազմակերպիչների խոսքով, կիսամարաթոնի մասնակիցներին «գլուխ պահել» չի հաջողվի. նրանց տրվում են մեկնարկային համարներ հատուկ չիպերով, որոնք ավտոմատ կերպով նշում են մեկնարկի և ավարտի միջև տարածության անցումը:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, հովանավորների կողմից արժեքավոր նվերներով: Իսկ 21,1 կմ վազքի հաղթողը կստանա գլխավոր մրցանակը՝ Ստեփանավանի «Dream Park»-ում հանգստի նվեր–քարտ:

Մասնակցության համար կարելի է գրանցվել այստեղ։ Մինչև 16 տարեկան երեխաները կկարողանան վազել մինչև 1 կմ տարածություն: Մյուս տարիքային խմբերի համար սահմանափակումներ չկան: Մասնակիցները կհավաքվեն մայիսի 23-ին՝ ժամը 8:00-ին, 8:30 կսկսվի նախավարժանքը, 9:00 կսկսվի երեխաների մրցումը, իսկ 9:30` մյուսներինը: Դատելով նախորդ տարիների փորձից՝ կիսամարաթոնը կտևի մոտ 2,5 ժամ։

Հիշեցնենք` 2017 թվականի մայիսի 21-ին Ռուսաստանի 10 քաղաքում միաժամանակ «ЗаБег.РФ» անվանումով կիսամարաթոն անցկացվեց: 2018-ին միասնական մեկնարկը, անկախ ժամային գոտիներից, տեղի ունեցավ արդեն 15 քաղաքում։ 2019 թվականին մասնակցեց 19 քաղաք։ Իսկ 2020 թվականին առաջին անգամ համաժամանակյա մեկնարկ տրվեց Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում։ 2023 թվականին «ЗаБег.РФ»-ը ձեռք բերեց միջազգային կարգավիճակ և անցկացվեց նաև Չինաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում՝ «One Run» անվանումով։ 2024 թվականին մասնակցեցին արդեն 3 մայրցամաքների 15 երկիր, իսկ 2026 թվականին թիվը (հաշվի առնելով Ռուսաստանը) հասավ 38 երկրի և 4 մայրցամաքի։

Համաժամանակյա մեկնարկը Համառուսաստանյան կիսամարաթոնի եզակի առանձնահատկություններից մեկն է, որը նախագիծը դարձրեց երկրի ամենամեծ մարզական իրադարձություններից մեկը: 2020 և 2021 թվականներին «ЗаБег.РФ»-ն Գինեսի երկու ռեկորդ սահմանեց որպես «միաժամանակ ամենամեծ թվով քաղաքներ միավորող կիսամարաթոն»։

Leave a comment