Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել շուրջ 1000 քառակուսի կմ տարածք հարևան երկրներում-FT

2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք Գազայում, Լիբանանում և Սիրիայում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ այդ տարածքների ավելի քան կեսը գտնվում է հարավային Լիբանանում, որտեղ իսրայելական ուժերը տասնյակ կիլոմետրերով առաջ են շարժվել՝ ստեղծելու անվտանգության գոտի» և հեռացնելու «Հեզբոլլահ» շարժումը։

Նյութում նշվում է, որ մի շարք գյուղեր ամբողջությամբ ավերվել են, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը գործողությունը համեմատել է «Գազայի մոդելի» հետ։

Գազայի հատվածում իսրայելական ուժերը վերահսկում են անկլավի ավելի քան կեսը և ձևավորում են լրացուցիչ բուֆերային գոտի, ինչի հետևանքով բնակչությունը կենտրոնացվել է նախապատերազմյան տարածքի մոտ 40 տոկոսի վրա։

Միևնույն ժամանակ Սիրիաում Իսրայելը վերահսկում է շուրջ 233 քառակուսի կիլոմետր տարածք՝ Հերմոն լեռից դեպի հարավ ընկած սահմանային հատվածում, թեև պաշտոնական տվյալներ զորքերի ճշգրիտ տեղակայման վերաբերյալ չեն հրապարակվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment