«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա. ՔԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքով ևս մեկ մեղադրալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին Araratnews-ին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Leave a comment