Ադրբեջանի և ՀՀ-ի միջև սկսված կարգավորման գործընթացը ստեղծում է ամուր հիմք տարածաշրջանային ինտեգրման համար․ Բայրամով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտը և բնակավայրերի վերականգնումը նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանում անվտանգության և համագործակցության համար

Նա այս մասին ասել է Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված «Քաղաքները կապի կենտրոնում. քաղաքային վերականգնում և տարածաշրջանային համագործակցություն» միջոցառման ժամանակ։

«Սա բռնության շրջանը վերջ դնելու և ավելի լավ ապագա կառուցելու ռազմավարություն է: Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը ստեղծում է ամուր հիմք տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման գործում», – նշել է Բայրամովը։

Leave a comment