Հայաստանն ու Լիտվան բարձրացրել են հարաբերությունների մակարդակը. ստորագրվել է նոր փաստաթուղթ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-րդ ամյակում մենք, ունենալով նախկին բոլոր զարգացումները և համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրինք մեր հարաբերությունների մակարդակը», – ասել է Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարի խոսքով` սա մի ձևաչափ է, որը հնարավորություն կտա ավելի լրջացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, ինչպես նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։