Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ ծախսերը 79 օրում գերազանցել են 85 մլրդ դոլարը

Բաժանորդագրվել

Հաշվի է առնվել անձնակազմի, տարածաշրջան տեղափոխված նավերի և այլ ուղեկցող ծախսերը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն 79 օրվա ընթացքում ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա։ Այս մասին հայտնել է Iran War Cost Tracker պորտալը։

Պորտալի տվյալներով՝ գործողության սկզբից անցել է 79 օր, և այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծախսել է ավելի քան 85 միլիարդ դոլար։

Լրատվական ռեսուրսը հաշվի է առնում անձնակազմի, տարածաշրջան տեղափոխված նավերի և այլ ուղեկցող ծախսերը։

Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ գերազանցում է 29 միլիարդ դոլարը, որ ավելի վաղ նշել էր Պենտագոնի ֆինանսական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը։

Leave a comment