https://arm.sputniknews.ru/20260519/voch-nvormativ-barapashar-hasceakan-tirakhavvorum-hajastan-dashinqy-dimel-e-despannerin-102328166.html
Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում․ «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին
Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում․ «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Փաշինյանը սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվային… 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T10:47+0400
2026-05-19T10:47+0400
2026-05-19T10:47+0400
«հայաստան» դաշինք
դեսպան
դիտորդ
նիկոլ փաշինյան
քարոզարշավ
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102151385_0:0:1280:721_1920x0_80_0_0_7e7c299912aad24d9cba6779c8266ff7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին՝ ակնկալելով անհետաձգելի հանդիպում։Նշվում է, որ ընտրություններին նախորդող ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։«Հայաստան» դաշինքը շեշտում է, որ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ իշխանությունը փորձում է հասնել վերարտադրության։Սրան են միտված քրեական հետապնդումներն ու հալածանքները, ինստիտուցիոնալ ռեպրեսիաները, ընտրովի արդարադատությունը, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահումը, դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգները և այլն։«Հայաստան» դաշինքն ընդգծում է, որ այս ամենի կողքին կիրառվում է ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք է տարածվում, խորացվում են ներազգային պառակտվածությունն ու թշնամանքը, վախի և ահաբեկման մթնոլորտ է ձևավորվում։Վստահ են, որ միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը։Նրանք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից ակնկալում են համարժեք արձագանք ու գնահատական կատարվող իրադարձություններին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102151385_143:0:1280:853_1920x0_80_0_0_8032bfea2a2aea989e05adc4e1e4be71.jpg.webp
«հայաստան» դաշինք, դեսպան, դիտորդ, նիկոլ փաշինյան, քարոզարշավ, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«հայաստան» դաշինք, դեսպան, դիտորդ, նիկոլ փաշինյան, քարոզարշավ, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Նշվում է, որ Փաշինյանը սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվային, հայհոյախառն խոսքով։
Նշվում է, որ ընտրություններին նախորդող ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։
«․․․Ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։ Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը»,- նշված է նամակում։
«Հայաստան» դաշինքը շեշտում է, որ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ իշխանությունը փորձում է հասնել վերարտադրության։
Սրան են միտված քրեական հետապնդումներն ու հալածանքները, ինստիտուցիոնալ ռեպրեսիաները, ընտրովի արդարադատությունը, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահումը, դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգները և այլն։
«Հայաստան» դաշինքն ընդգծում է, որ այս ամենի կողքին կիրառվում է ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք է տարածվում, խորացվում են ներազգային պառակտվածությունն ու թշնամանքը, վախի և ահաբեկման մթնոլորտ է ձևավորվում։
«Մայիսի 18-ին ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով»,- ընդգծված է նամակում։
Վստահ են, որ միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը։
Նրանք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից ակնկալում են համարժեք արձագանք ու գնահատական կատարվող իրադարձություններին։