Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի «Tasnim» լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանի կողմից ԱՄՆ ներկայացուցիչներին փոխանցված հակամարտության կարգավորման նոր առաջարկը պարունակում է 14 կետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։
Ավելի վաղ «Reuters »-ը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ վերանայված իրանական առաջարկը։