Բուդդայական վանականների հագուստով մարդանման ռոբոտները գլխավորել են Սեուլում անցկացվող ամենամյա լապտերների փառատոնի շքերթը, որը նվիրված է Բուդդայի ծննդյան օրվան, որը նշվում է մայիսի 24-ին, գրում է AFP-ը։
Հարավային Կորեայի Ջոգյե միաբանության կողմից ստեղծված «Գաբի» ռոբոտ-վանականը խոնարհվել է, ողջունել հանդիսատեսին և քայլել Սեուլի կենտրոնում գտնվող ավանդական լապտերների կողքով։
Կազմակերպիչները նշել են, որ այս ելույթը խորհրդանշում է բուդդիզմը երիտասարդ սերունդների հետ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կապելու ջանքերը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչված ամենամյա Յոնդընգհյո փառատոնը լցրել է փողոցները փայլող լոտոսի լապտերներով, պարերով և կատարողներով, որոնք տոնել են Հարավային Կորեայում խաղաղությունը, հույսը և միասնությունը։
Փառատոնին մասնակցել են Գաբի, Սոկգա, Մոհի և Նիսա անունով ռոբոտները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի