Տասնյակ մարդիկ ու հրամանատարներ կան, որ կփաստեն նրա մասնակցությունը պատերազմին. Հարութ Մնացականյան

Առաջին նկարում Արթուր Օսիպյանը մարտական հերթապահության է, դրա համար է բացակայում նկարում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Հարութ Մնացականյանը` կից հրապարակելով լուսանկարներ։


«Տասնյակ մարդիկ ու հրամանատարներ կան, որ կփաստեն նրա մասնակցությունը պատերազմին։ 


Իսկ նրա առնչությունը այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» հետ պարզապես ծիծաղելի է, որևհետև նա մշտապես ընդիմադիր է եղել։ Անհամաձայն լինելը  դեռ չի նշանակում, որ մարդիկ փախել են պատերազմից կամ Քոչարյանի ու Սերժի «մարդն» են։

Հուսով  եմ Արթուրը շուտափույթ ազատ կարձակվի»,- գրել է նա։


Leave a comment