Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական տարաձայնությունները շարունակում են չլուծված մնալ, իսկ Վաշինգտոնը, ըստ Թեհրանի, դեռ առաջ է քաշում «անիրատեսական պահանջներ»։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Իրանը չի պատրաստվում զիջումների գնալ հակամարտության դադարեցման պայմանների, սառեցված իրանական ակտիվների ամբողջական վերադարձի և ԱՄՆ ռազմական գործողությունների համար փոխհատուցման պահանջի հարցերում։
Բացի այդ, Թեհրանը մերժել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր միջուկային պարտավորությունների հետ կապելու գաղափարը՝ ԱՄՆ-ի միջուկային պահանջները որակելով որպես «քաղաքական պատրվակներ»։