Վրաստանը և Ադրբեջանը երկարաձգել են գազային պայմանագիրը և վերագործարկել երկաթուղային կապը

Բաժանորդագրվել

Կողմերը երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համաձայնագրերի փաթեթ են ձևակերպել։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանը երկարաձգել է գազի մատակարարումները Վրաստան մինչև 2044 թվականը, ինչպես նաև մինչև 2046 թվականը էլեկտրաէներգիայի փոխանցման պայմանագիր է կնքել ։ Վրացական կողմից փաստաթղթերը ստորագրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, ադրբեջանական կողմից՝ էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Պայմանավորվածությունները ձեռք են բերել Վրաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը՝ Բաքվում WUF13-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի արտահերթ նիստերում։

«Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են նաև երկկողմ համակարգող խորհրդի արձանագրությունը, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նոր հատվածի լիարժեք շահագործման հանձնումը»,-ասված է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա մայիսի 26-ից վերսկսել Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը՝ 6-ամյա ընդմիջումից հետո։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական մարտահրավերները և կրկին ընդգծել են խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման համար։

Leave a comment