Մայիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գուոցինին։
Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը դատապարտում է անջատողականությունը դրա բոլոր ձևերով և դրսևորումներով, և «ոչ միայն չի ճանաչել Չինաստանի Թայվանի տարածաշրջանում անցկացված անօրինական ընտրությունները, այլև միակ երկիրն է, որը դրանք դատապարտող հայտարարություն է արել»։
Ալիեւն ընդգծել է նաև Ադրբեջանի աջակցությունը «մեկ Չինաստան» քաղաքականությանը։ Զրույցի ընթացքում «ընդգծվել է ադրբեջանա-չինական հարաբերությունների հաջող զարգացումը»։