«Արմավիրում տեսանք և դրական, և բացասական բան»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով Արմավիրի ու Գեղարքունիքի մարզեր կատարած այցերի տպավորությունները։
Դրակականն այն է, որ մարդիկ աշխատում են, աճեցնում այնպիսի մրգեր ու բանաջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է ու կարելի է շահավետ վաճառել։ Բացասականն այն է, որ կա ջրի, մթերման խնդիր։
«Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,-ասաց Ն. Կարապետյանը։
Նրա գնահատմամբ, Գեղարքունիքում իրավիճակն ավելի սուր է, գործազրկությունը մեծ է, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել։
«Երբ մեզ ասում են՝ 300 հազար աշխատող չկա, թող մեկնեն Գեղարքունիքի մարզ, տեսնեն, ինչքան մարդ է մեկնում արտագնա աշխատանքի»,-ասաց Կարապետյանը։