Դուք ֆերրարիի արագությամբ փախել եք, ով եք ա՛յ ստահակներ. Նիկոլ Փաշինյան

Դուք ֆերրարիի արագությամբ փախել եք, ով եք ա՛յ ստահակներ. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՈՒզում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև այսօր զուգարանում, մարդ չի  սպանվելու: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

«Ես համբերատար լսում եմ, բոլորին, բայց համաձայն չեմ, որ մարդիկ  իրենց ասելիքը ասեն ու թողնեն փախնեն: Մենք ձեր ասելիքը լսում ենք դուք էլ մեր ասելիքը պետք է  լսեք»,-նշեց  Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ մի խումբ դիմակներով անձանց տեսանյութին, ասելով․«Արա այ համբալներ, դուք ֆերրարիի արագությամբ փախել եք, ով եք, որ գաք խոսաք, ով եք արա այ ստահակներ: Պատկերացնո՞ւմ եք դրանց՝  լկտիության աստիճանը, մասկաները հագել են ու ինչ-որ ավտոմատ էլ կար ձեռքները, Ղարաբաղի ակցենտով էլ ասում են, որ «մեր հայրենիքը մեր ձեռքից տարել է»»- ասաց վարչապետը:

Նա կոչ արեց հանել դիմակները․«Ես ձեզ ձեր մասկաներով եմ սատկացնելու հերթով: Դուք մեզ գա՞ք ասեք,  որ մենք մեր երեխեքին զոհ ենք տվել, դուք եք, արա, փախել դիրքերում՝ փախնողներ»,- նշեց վարչապետը:

 

Leave a comment