Իրանը պատրաստ է հակառակորդին «նոր անակնկալներ» մատուցել

Երեւան: Մեդիամաքս: Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք անպայման ամբողջ ուժով կպատասխանենք ագրեսորների ցանկացած նոր խենթ գործողությանը։ 
Վստահեցնում եմ, որ մեր զինված ուժերը նոր անակնկալներ կմատուցեն հակառակորդին», – նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Leave a comment